The Portal of Armenian print and on-line issues

"Arka" news agency  "Delovoy Express" armenian business weekly  "Info-market" newspaper "Noravank" Foundation   Газета армян России  

Армянское интернет-сообщество Miasin.Ru
Մեր մասին

Մեր մասին
Ձեզ ողջունում է
Հայկական տպագիր ԶԼՄ և ինտերնետ-պարբերականների պորտալը:

Մեր պորտալը ստեղծվել է հայկական տպագիր ԶԼՄ-ների, հրատարակիչների և տպագիր արտադրանքը տարածողների գործունեությունը դասակարգելու և կանոնակարգելու նպատակով: Հիմնական ուշադրությունը դարձվելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ` Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում հրատարակվող հայկական պարբերականներին:
Մեր պորտալում դուք կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկություն հայկական պարբերականների (թերթեր, ամսագրեր, կատալոգներ…) մասին` անվանումը, նկարագրությունը, պարբերականի լսարանը, լույսընծայման օրերը, կապ հաստատման տվյալները: Նպատակահարմարության համար ողջ տեղեկատվությունը բաժանվում է դասակարգերի: Հայկական տպագիր և ինտերնետ-պարբերականների պորտալը մի միջոց է` սեփական տպագիր հրատարակության մասին հայտարարելու և գովազդատուներին ու ընթերցողին գրավելու:
Պորտալը նախատեսված է ԶԼՄ շուկայի համար` ընկերությունների սեփականատերերի ու ղեկավարների, մամուլի քարտուղարների, գովազդային գործակալությունների ներկայացուցիչների աշխատակիցների, տպագրատների գովազդի և մարքեթինգի բաժինների և պարզապես ընթերցողի:
Ձեր ուշադրությանն է ներկայացվում նաև տեղեկատվություն մասնագիտացված տպագրատների ու հրատարակչությունների մասին:
Մեր պորտալում դուք կգտնեք մամուլը տարածողների մասին տեղեկատվություն ևս: Այդ բաժինը հետաքրքրություն կներկայացնի հատկապես խմբագրությունների և հրատարակչությունների համար:
"Բաժանորդագրություն" մասում դուք կկարողանաք ձևակերպել ձեր բաժանորդագրումը թերթերին և ամսագրերին, որոնք հրատարակվում են Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում: Բաժանորդագրումն իրականացվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ողջ տարածքում: Պորտալը հնարավորություն կընձեռի կազմակերպել ինտերնետի միջոցով բաժանորդագրությունը:
"Բեռնել" բաժինը թերթերի և ամսագրերի մի յուրատեսակ գրադարան է: Այստեղ դուք կգտնեք ձեզ հետաքրքրող պարբերականները և կկարողանաք *pdf ձևաչափով անվճար ներքաշել դրանք ձեր համակարգիչ:
Մեր նպատակն է, որ ժամանակի ընթացքում այս կայքի յուրաքանչյուր այցելու կարողանա գտնել հայկական ցանկացած տպագիր և ինտերնետային պարբերական:
Հույս ունենք, որ դուք պորտալի հայկական տպագիր ու ինտերնետ-պարբերականների ամբողջացման գործում ակտիվորեն կօգնեք մեզ: Մենք մեծ ուշադրությամբ կլսենք և հաշվի կառնենք ձեր յուրաքանչյուր դիտողությունը, բարի խորհուրդը, և երախտապարտ կլինենք ցանկացած օգնության համար:
Ուրախ կլինենք, եթե տեղեկատվության այս անափ օվկիանոսում դուք հատկապես մեր պորտալում կարողանաք գտնել հենց այն, ինչը ձեզ անհրաժեշտ է:

 
"Moscow" cinema 

Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Weather in Armenia 

http://www.ararat-center.org  http://www.youtharmenia.ru   http://www.ararat-online.ru   http://www.merinfo.am  Информационно-аналитический центр ANALITIKA.at.ua  Website about Liberated Territory of Artsakh     www.armtoday.info   Новости Армении
Armenian Top Web Sites Statistics & Rating Current Position 50.am Counter