Ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ին Վարշավայում լույս է տեսել «Ավետիս» հայկական թերթի անդրանիկ համարը։ Թերթի շնորհանդեսը կայացել է Վարշավայի «Պատմության հետ հանդիպումների տուն» ինստիտուտում, հաղորդում է Analitika.at.ua կայքը։
«Չորրորդ իշխանություն»-ն այսօր չի տպագրվել, դրա փոխարեն կրպակներում հայտնվել է նոր թերթ` «Չորրորդ ինքնիշխանություն»: Հիշեցնենք, որ երեկ ՉԻ խմբագրություն էին այցելել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր ծառայության 4 աշխատակիցներ, որոնք ժամեր շարունակ նստել և սպասել են «Օգոստոս» գործակալության տնօրեն Մհեր Ղալեչյանին և «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Մաթևոսյանին: Նրանց կարգադրիչները պետք է հանձնեին թերթի տպագրությունն արգելելու մասին ԴԱՀԿ որոշումները:
§Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության թեմատիկ¦ ծրագրի
§Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում¦նախագիծ
§People in Need¦չեխականկազմակերպությանհայաստանյանմասնաճյուղնուՄԱԿ-իՀայկականասոցիացիանԵվրոպականՀանձնաժողովիևՉեխիայիկառավարությանֆինանսականաջակցությամբիրականացվող §Հայաստանումմիգրացիոնհոսքերիկառավարմանհզորացում¦ նախագծիշրջանակներումհայտարարումենՄիգրացիոնհիմնախնդիրներիվերաբերյալլրագրողականմրցույթ:
ՄրցույթընպատակունիմիավորելԵրևանիևմարզերիԶԼՄ-ներիներկայացուցիչներիներուժը միգրացիոնհիմնախնդիրների(մեկնողներիևհետվերադարձողների)լուսաբանմանշուրջև խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ իրանահայ մամուլի և հայկական տարբեր կայքէջերի ներկայացուցիչների հանդիպում: Այս հանդիպման կազմակերպման միտքը առաջացել էր անցյալ տարվա համահայկական լրատվամիջոցների հավաքում, որը տեղի ունեցավ Հայաստանում, որտեղ մասնակիցները կարևորեցին, որ յուրաքանչյուր համայնք երբեմն կազմակերպի տվյալ համայնքի հայ լրատվամիջոցների հանդիպում: Հանդիպման մասին տեղեկացված էին բոլոր իրանահայ լրատվամիջոցներն ու մամուլը: Հանդիպմանը մասնակցում էին «Յույս» երկշաբաթաթերթի, «Արաքս» շաբաթաթերթի, «Լույս» ամսագրի, «Իրանահայեր» կայքէջի, «Papierdeliberte», «artinarakelian» և «armenia-iran» կայքէջերի ներկայացուցիչները:
Ինտերնետ-բիզնեսի երեք հսկաներ` Microsoft-ը, Yahoo-ն և Amazon-ը, կոալիցիա են ձևավորվել, որպեսզի խափանեն մեկ այլ ինտերնետային հսկայի` Google-ի` վիրտուալ գրականություն ստեղծելու փորձերը, որը կարող է աշխարհում ամենախոշորը դառնալ: